Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ հակառակորդը կրակոց է արձակել, կրակոցներ են եղել նաև Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ.ՀԵՏՔ

21/04/2021
- Նորություններ, Տեղական

Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել:Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Կարինե Մունչյանը պատմեց, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է:

Ընտանիքը մինչ պատերազմն ապրում էր Շուշիում: Պատերազմից հետո նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտ՝ վարձով ապրելու: 4 օր առաջ էլ նախկին հասցեից տեղափոխվել են Վաղարշյան փողոցի վրա գտնվող տուն:

Երեխաները՝ Արմենն ու Աշոտը, այդ ժամանակ տանն են եղել: Աշոտն ասում է, որ հայրն ասել է՝ հակառակորդը կրակել է АК տեսակի զենքից:

Կարինեի խոսքով` ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին, վերջիններս իրենց հետ տարել են նաև փամփուշտը:

Այցելեցինք նաև Շոշ գյուղ, գյուղապետ Էրիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկ` ժամը 15:00-ի սահմաններում, երկու գյուղերում՝ Մխիթարաշեն ու Շոշ, կրակոցներ են լսվել մոտ 15-20 րոպե տևողությամբ:

Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ստեփանակերտի Վաղարշյան հասցեի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով տարվում է քննություն, այցելել են ոստիկանության ու ԱԻՊԾ աշխատակիցները:

Շոշ և Մխիթարաշեն գյուղերի ուղղություններով արձակված կրակոցների վերաբերյալ քննություն չի տարվել, բայց բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների հիման վրա հնարավոր է, որ իրականացվի: Նրա խոսքով, վաղը՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ:

HETQ.AM

Նախորդ գրառումը

Ցանկացած քրեադատավարական գործողություն իրավապահների հերթական խայտառակությունն Է լինելու․ իրավաբանը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

Հաջորդ գրառումը

Տնտեսագիտության հարցերի հարցը այդպես էլ մնում է անպատասխան․ Կարեն Ճշմարիտյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Տնտեսագիտության հարցերի հարցը այդպես էլ մնում է անպատասխան․ Կարեն Ճշմարիտյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական