Վավերագրող ռեժիսոր , լրագրող Հովհաննես Իշխանյանը գրում է.
Մահ է, ստալինյան ֆոտոշոփ՝ նեոբոլշևիկ ՔՊ-ականներից։ Կաննի կինոփառատոնում Փելեշյանին են մեծարել։
Փելեշյանին ուղեկցել է Կինոկենտրոնի նախկին տնօրեն, նորմալ հայացքների տեր Շուշանիկ Միրզախանյանը։
ՔՊ-ի Կինոֆոնդը կտրել, հանել է Շուշանիկ Միրզախանյանին նկարից, քանի որ մարդը նորմալ մարդ է, այսինքն՝ սրանց հետ չի:
Շատ խնդալու կլինի, եթե որևէ կինոգործիչ այս ֆոնդի հետ շարունակի համագործակցել:
Ի դեպ, ապօրինի ստեղծած կինոֆոնդի տնօրենը համատեղությամբ Արցախը հանձնած, մեզ կոտորելու տարած ՔՊ-ից պատգամավորի ամուսինն է, ու ոչ մեկս չգիտենք, թե նա ինչի չի զոհվել։
Նեոբոլշևիկ … էլի։
Ռուսի դեմ ատելություն տարածողները նույն նեոբոլշևիկներն են, որոնք Արցախը հանձնեցին Ադրբեջանին, ու որոնք կասկածելի պատճառներով չեն զոհվել:
Հայ-ռուսական հարաբերություններն ամրանալու են՝ հանուն աշխարհի կարգ ու կանոնի ու տարածաշրջանում ֆաշիզմից տուժած ժողովուրդների:
Ռամիլ Սաֆարովասերներ այս ատելության մեջ երբեք չվախենաք ասելուց, որ Ռուսն իմ բարեկամն է։









