Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սպիտակ տունը պաշտոնապես մեկնաբանել է ադրբեջանական ինքնաթիռի կործանումը

Նախնական նշանները վկայում են, որ Ղազախստանի երկնքում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռը խոցել է ռուսական հակաօդային պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը, գրում է The Hill-ը:

Մասնավորապես՝ Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ն տիրապետում է «առաջին հատկանշաններին», որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում, սակայն, վկայակոչելով շարունակվող հետաքննությունը, հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններից:

«Մենք առաջարկել ենք մեր օգնությունը հետաքննության մեջ», – հավելել է Քիրբին: