Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սպասվում է անձրև, ամպրոպ… կարկուտ

Սեպտեմբերի 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Սեպտեմբերի 23-ի գիշերը առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։

Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Երևան քաղաքում.

Սեպտեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 24-ի գիշերը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։