Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով, մասնավորապես՝ երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ՝ պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ. այսօր Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանում, հանդիպման ժամանակ ժամանակ հայտարարել է ԱՀ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Այս պահին մենք սպասում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- նշել է նա։