Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Բելլան Գագիկ Ծառուկյանի ջանքերով ազատության մեջ է. նա Հայաստանում է

Մինսկում 15 օրով կալանավորվել էր ՀՀ և Բելառուսի քաղաքացի բլոգեր Բելլա Բաբախանյանը, որը վարում էր «У Бэллы» անվանմամբ բլոգ։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ նա Բելառուսում ձերբակալվել է ադրբեջանական կողմի պահանջով և մեղադրվում է միջազգային թշմամանք սերմանելու, պատերազմ հրահրելու, իշխանությանը վիրավորելու, զրպարտության, սպանության սպառնալիքի մեջ։ Այս մասին հայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը տարիներ առաջ Արցախ այցելելու պատճառով Բաքվի պահանջով Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջանին։

Ադրբեջանը Բելառուսից պահանջել է Բելլային արտահանձնել։

Բելլայի բլոգը ուսումնասիրելիս երևում է, որ նա ակտիվ բանավեճեր է վարում ադրբեջանցիների հետ՝ փորձելով պաշտպանել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում հայկական կողմի դիրքորոշումները, ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին և նրանք բազմիցս սպառնացել են Բելլային։
Բելլային Գագիկ Ծառուկյանը բերել է Հայաստան։ Նրան որևէ վտանգ չի սպառնում։