Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ-ում աշխատող այն ծնողներին, որոնց որդիներն այլ պետությունների քաղաքացիներ են

13/01/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՊՆ համակարգում աշխատանքից ազատել է այն ծնողներին, որոնց որդիներն այլ պետությունների քաղաքացիներ են։

Նախարարն անթույլատրելի համարեց երևույթը, որ շատ ծնողներ փորձում են իրենց որդիներին ազատել բանակից։ Պապիկյանը նշեց, որ հորդորել է ինքնուրույն աշխատանքից ազատվել կամ ինքն է ազատել գերատեսչության բոլոր այն աշխատակիցներին, որոնց որդիներն այլ երկրների քաղաքացիներ են։

Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ նախարարը միաժամանակ նշեց, որ չի կարող նույն մոտեցումը տարածել հիվանդություն ունեցողների վրա, սակայն կասկածի որդն իրեն կրծում է։

«Կա մի հատված, որը հիվանդությունների հետ կապ չունի։ Սա ազգային անվտանգության հարց է»,- ընդգծեց նախարարը։

Որպես օրինակ նա նշեց գլխուղեղի կիստան։ Պապիկյանի խոսքով՝ այդ «փոքր» հիվանդությունը ցանկից հանելու շնորհիվ հաջողվել է բանակ զորակոչել բազմաթիվ երիտասարդների։

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի մասնակցությամբ մատուցված պատարագին մի շարք զինծառայողներ են մասնակցել, ՀՀ պաշտպանության նախարարը հերքեց այդ լուրերը։

Պապիկյանը հայտարարել է, որ բանակը չի կարող մասնակցել քաղաքական գործընթացների՝ նկատելով, որ լրագրողների կողմից արձանագրվածը ոչ աշխատանքային օրվա ընթացքում զինվորականների՝ սեփական ցանկությամբ միջոցառմանը մասնակցելու երևույթ է եղել։

Խոսելով սեփական մասնակցության մասին՝ նախարարն ընդգծեց, որ ինքը ՀՀ քաղաքացի է, ՔՊ խմբակցության անդամ և պաշտպանության նախարար, և այդ ամենը փոխկապակցված է։

«Ես նաև քաղաքական գործիչ եմ։ Ես զինվորական չեմ, ուսադիրներ չեմ կրում, և սա իմ քաղաքական գործունեության մի մասն է։ Ես մնում եմ իմ դերում և իմ կուսակցության բոլոր որոշումների կողմնակիցն եմ»,- նշեց նախարարը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին. Պապիկյան

Հաջորդ գրառումը

Ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական