Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սովյալ Արցախի ֆոնին կուշտ ու կուռ իշխանավորնե՛ր, լրջացե՛ք. ձեր գնացքն արդեն վերջին կանգառում է. տնտեսագետ

16/08/2023
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սովյալ Արցախի ֆոնին կուշտ ու կուռ իշխանավորնե՛ր, լրջացե՛ք։ Ձեր գնացքն արդեն վերջին կանգառում է։

Լավ, ձեզ դաս չեղա՞վ։ Դիմել եք ՄԱԿ, որ ի՞նչ անեք։ Առաջին անգամ ՄԱԿ-ին դիմելուց ինչի՛ հասաք։ Թե՞ ժամանակ եք տալիս արյունբերան-ահաբեկիչ, պատերազմի հանցագործ Ալիևին՝ արցախահայության ցեղասպանությունն իր վերջնական փուլին հասցնի։ Ի՞նչ է, մտածում եք, թե այդ դեպքում դուք մի օր ավելի՞ կարող եք ձեր աթոռներին մնալ։

Եթե նույնիսկ ձեր նշած օրակարգով ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստի հավաքվի, միևնույն է, այս անգամ էլ արդյունքը նույնն է լինելու՝ կլոր զրո։ Մի՞թե պարզ չէ, որ Ապշերոնի խանը՝ Բոսֆորի սուլթանի հետ միասին, իրենց հովանավորող գիշատիչ պետությունների աջակցությամբ ոչ միայն Արցախի, այլ, ընդհանրապես, Հայոց պետականության ոչնչացման ծրագիր են իրագործում ու նրանք խորապես թքած ունեն ՄԱԿ-ի ցանկացած բանաձևի վրա։ Այս երկուսը մտածում են, որ աշխարհում քաոս է, միջազգային ոչ մի օրենք ու կանոն չի գործում ու վերոնշյալ ցեղասպան զույգը Կրեմլի անտարբեր (թե՞ քաջալերական) հայացքի ներքո կարելի է նման ծրագիր իրագործել։ Այդ դեպքում, իրո՞ք կարծում եք, թե հնարավոր է ինչ-որ «խաղաղություն»՝ Արցախի հայթափման ու ոչնչացման գնով։ Կա՞ իշխանության մեջ մեկը, որ կարող է համարձակվել այս հարցին դրական պատասխան տալ։ Վստահ եմ, չկա՛։

Եվ ուրեմն՝ սովյալ արցախցիների ֆոնին ճոխ սեղանների մոտ տժժացող ՔՊ-ի տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք։ Ձեր գնացքը արդեն վերջին կանգառում է։ Կա՛մ սովից հանգող արցախահայության փրկության ձեր ծրագիրը կատարեք (հիշու՞մ եք չէ, ինչպես եք տիրացել 680 հազար ընտրողների ձայներին, հիշեցնե՞մ՝ Արցախի հարցում՝ «Անջատում՝ հանուն փրկության», սա՛ է ձեր ծրագրային դրույթը) կա՛մ մանդատները դրեք ու հեռացեք։ Մ՛ի թողեք, որ բանը բանից անցնի, ու դեպքերը զարգանան Արցախի, Հայաստանի համար խիստ անցանկալի սցենարով։

Ինչպես երևում է, դուք առաջին տարբերակով խնդիրը լուծել չեք կարող/ի զորու չեք/չեք ցանկանում։ Արցախահայության սովամահության ֆոնին Սնուփ դոգի համերգի $ 6 միլիոնի ֆարսը վկա։ Մնում է երկրորդ տարբերակը։ Նախքան մանդատները վայր դնելը, անմիջապես հավաքվեք Ազգային ժողովի արտահերթ նիստի ու վավերացրեք Հռոմի ստատուտը ու դիմեք Հաագայի միջազգային քրեական դատարան՝ ցեղասպանության մեղադրանքով պատասխանատվության կանչելու ցեղասպան Ալիևին։ Տարեսկզբին այդ ուղղությամբ կես քայլ արեցիք, ինչու՞ կանգ առաք։ Վախենու՞մ եք, թե՞ «վերևից» (իմա՝ Հյուսիսից) «СТОП» տվեցին։

Ու պետք չէ միամիտ լինել։ Եթե նույնիսկ Հաագայի քրեական դատարանը ընդդեմ Ադրբեջանի ահաբեկիչ պարագլխի վճիռ կայացնի, նա կանգ չի առնելու, սակայն իր քայլերի մեջ ուզած-չուզած՝ զսպվելու է, գոնե՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը։ Համոզված եմ, Հաագայից ծանուցումն ստանալուց հետո Ալիևը օրերի ընթացքում Լաչինի միջանցքը բացելու է այն ձևաչափով, ինչը ֆիքսված է նոյեմբերի 9-ի իր ստորագրած տեքստում։

Վերջում ևս մի հարց։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ուժասպառ ու սովամահ լինող Արցախի ֆոնին «Երևանի ավագանու ընտրություններ» կոչված մասկի-շոուն։ Դա կլինի խնջույք՝ ժանտախտի ժամանակ։ Այնպես որ, ճիշտ կանեք՝ շատ արագ դադարեցնեք այդ ֆարսը։ Ինչպես դադարեցնե՞ք, հուշե՛մ. երկրի բռնազավթված սահմանների բնակավայրերում մասնակի ռազմական դրություն հայտարարեք, իսկ մնացած բնակավայրերում՝ արտակարգ դրություն (ինչը Սահմանադրության իմպերատիվ պահանջն է ու դա վաղուց պիտի արած լինեիք), մանավանդ, որ թշնամին, ըստ մամուլի տեղեկությունների, վերստին զինուժ ու տեխնիկա է կուտակում սահմաններին։

Խոստովանեք, որ դրությունն իսկապես արտակարգ է ու անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները, առանց մուկ ու կատու խաղալու առգրավել թալանչիների գողոնը ու դնել զենքի ու ռազմական կարիքների տակ, ճշտել իրական բարեկամ-դաշնակիցներին ու նրանց հետ կնքել պաշտպանության ոլորտում համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրեր, ստեղծել համատեղ զորամիավորումներ (խոսքն անշուշտ, առաջին հերթին՝ Իրանի մասին է)»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ․ լուսանկարներ

Հաջորդ գրառումը

Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական