Վարդենիսի հատվածում՝ Սոթքում, նույնպես կրակոցներ են հնչել։ Սոթքի բնակիչները հայտնում են, որ այնտեղ ևս լարված է։
Տեղ գյուղի տարածքում հրետակոծությունը շարունակվում է։ Թշնամին կիրառել է ականանետեր ու հայտնել, թե իբր հայկական կողմը ծանր տեխնիկա ու անօդաչուներ է կիրառել։
Խաղաղ բնակիչների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան։ Հայկական զինուժն ունի 3 զոհ և մոտ 10 վիրավոր։