Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել, Վաղարշակ Հարությունյանը կատարել է ընդամենը. Փաշինյան

27/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այսօր ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք ԱԽ նիստ տեղի է ունեցել՝ նման որոշում կայացնելուց առաջ»,- այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Շարունակելով հարցը՝ պատգամավորը նշեց, որ վերջերս կառավարության ղեկավարը տարբեր բանակցությունների է մասնակցում, և օրինակ՝ ՌԴ ղեկավարի հետ հանդիպումից հետո ընդամենը հերթապահ հաղորդագրություն է տարածվում՝ պարզապես արձանագրելու, որ նման հանդիպում եղել է, այսինքն՝ բովանդակային առումով հայ ժողովուրդը որևէ մեսիջ չի ստացել.

«Կամ, օրինակ՝ Վրաստանի վարչապետը, ով հանդես է եկել այսպես ասած՝ միջնորդական առաքելություն կատարելու հանձնառությամբ, գնացել է Ադրբեջան, հետո եկել է Հայաստան, տարբեր քննարկումներ են եղել և մենք ընդամենը ֆիքսել ենք, որ նա կատարել է այդ քայլերը: Թե բովանդակային առումով ինչպիսի բանակցություններ են եղել, մեզ չի տեղեկացվում: Ես կխնդրեի, որ շատ հստակ ասվեր, թե բովանդակային ինչպիսի բանակցությունների մասին է խոսքը»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, նախարարը գրավոր է տվել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը:

Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել: Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը: Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր՝ հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքը այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու և իրոք Սյունիքում մենք ունենալու  էինք խնդիրներ: Ես ձեզ 100 անգամ ասել եմ՝ ինչի մենք ընդե՞ղ էինք կանգնած: Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած: Մենք եկել-հասել ենք, ցավոք սրտի, այդտեղ:

Այո, այդ որոշումը կայացվել է, և որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ մենք 7 շրջաններ պետք է հանձնենք: Այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով: Ինչո՞ւ են 7 շրջանների մաս. Ինչքան էլ դա ձեզ դուր չգա, այդ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով դա արձանագրված է:

Դա նորություն չէ: Դուք նախորդ անգամ հարց եք տվել՝ բանավոր պայմանավորվածությամբ նման բա՞ն է եղել, ես ասել եմ՝ մենք երբ ենք ասել, որ պայմանավորվածությունը եղել է բանավոր: Ասել եմ՝ իմ ուղերձում ես հայտարարություն եմ արել, որ եռակողմ թուղթ է պատրաստվում ստորագրելու՝ նախորդ օրերին, հետո ինքս հարց եմ տվել, կարող եք ասել՝ ստորագրվե՞ց այդ եռակողմ ֆորմատով թուղթը: Ո՛չ, եռակողմ ֆորմատով թուղթ չի ստորագրվել: Ինչո՞ւ ենք այսպես կիսատ-պռատ ասում՝ Հայաստանի շահերից ելնելով: Որովհետև կարծում ենք, որ այնտեղ ինֆորմացիաներ կան… մենք գաղտնիք չունենք: Ես եմ ասել, ես՝ իմ ուղերձում ասել եմ այդ ամեն ինչը՝ նախորդ օրերին: Հիմա ուզում եմ հասկանալ այդ բանը՝ թակարդ է լարում ընդդիմությունը մեզ համար, որ մենք գանք և հարցին պատասխանենք, և մի բան ընենց չասենք: Մենք ամեն ինչ ասում ենք»:

Աննա Գրիգորյանը ընդգծեց՝ հարցը տալիս է, որովհետև ՊՆ-ից իրեն պատասխանել են, որ լիազորություն չունեն ասել՝ այդ հրամանը եղել է բանավոր, թե գրավոր. «Մինչդեռ, դուք ձեր խոսքում ասում եք՝ էդ ի՞նչ մի խնդիր է, նախարարը հրաման է տվել, ինչ կապ ունի՝ բանավոր, թե գրավոր: Այդ դեպքում, խնդիրը ո՞րն է, ինչո՞ւ են ասում, որ լիազորություն չունեն՝ նման բան հայտարարելու: Այստեղ խնդիր է առաջանում: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ այն մարդու անուն-ազգանունը, ով հրաման է տվել՝ հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյան է»:

Փաշինյանը պատասխանեց. «Ո՛չ, ես եմ տվել հետքաշվելու հրամանը, Վաղարշակ Հարությունյանը իրականացրել է այդ հրամանը»:

Աննա Գրիգորյանը ճշտող հարց տվեց. «Դուք, անմիջապես Զինված ուժերին հրաման եք տվել հետքաշմա՞ն: Եվ ԱԽ նիստի մասին խոսում եմ, որովհետև 1 մարդ միանձնյա անվտանգային հարցերով պայմանավորված նման որոշում չէր կարող կայացնել: Եվ ԱԽ նիստը հենց դրա համար է նախատեսված: Արդյո՞ք հնարավոր չէր գոնե ինչ-որ կերպ խուսափել, օրինակ՝ ստրատեգիական նշանակության ճանապարհները զիջելուց»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհը առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով. «Ձեզ ինչո՞ւ է թվում, որ ամեն ինչ այդպես լավ պատկերացնում եք, մենք ոչինչ չենք պատկերացնում: Ձեզ ինչո՞ւ է թվում, որ դուք Սանասարի համար կռիվ եք տալիս, մենք առավոտից իրիկուն մտածել ենք՝ Սանասարն ու Բաղդասարը ոնց հանձնենք հակառակորդին:

Ինչի՞ ա թվում, էդ ինչի՞ց ա էդ տպավորությունը: Եվ էլի եմ ասում՝ այդ թակարդ հարցեր տալու անհրաժեշտություն չկա, ուղիղ հարց եք տալիս, ասում եմ՝ ոչ: Ձեզ թվում է, որ պետք է ասեմ՝ այո, Վաղարշակ Հարությունյանն է այդ հրամանը տվել: Ես եմ, պատասխանատուն ես եմ՝ անձամբ: Այո՛, միանձնյա ես եմ, բայց այդ որոշումը չեմ կայացրել այսպես՝ մեկ էլ վեր եմ կացել, ասել եմ՝ որոշում կայացնեմ: Դրան նախորդել են քննարկումներ՝ ամենատարբեր կազմերով, ԱԽ անդամներով, այդ առիթով ֆորմալ ԱԽ նիստ չի հրավիրվել:

ԱԽ-ն իր լիազորություններն ունի, բայց խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, ԱԳ նախարարը, Սյունիքի մարզպետը, փոխվարչապետը, սահմանապահ զորքերի հրամանատարը, ԳՇ օպերատիվ վարչության պետը: Մի անգամ չի եղել՝ 5-6 անգամ եղել է քննարկում: Բանակցություններ են եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություններ են եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել: Բայց այդ, որ ասում եք՝ Սյունիք է եկել, ի վերջո, պետք է կողմնորոշվենք՝ մեր պատկերացրած Հայաստանը ո՞րն է, կամ մեր պատկերացրած չէ, ՀՀ-ն ո՞րն է: Պատգամավորն ասում է՝ Արցախի 72 տոկոսն օկուպացված է, իսկ ձեր ծրագրում կա՞ Շուշին և Հադրութը ազատագրելը, բա ինչի՞ չեք հարց տալիս՝ ձեր ծրագրում կա՞ Սանասարը դեօկուպացնելը»:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը այս պահին Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն վարչապետի հրաժարականի տեքստը. Մամիջանյան

Հաջորդ գրառումը

Հոկտեմբերի 27-ից դասեր չենք քաղել. Աղվան Վարդանյան. Փաստինֆո

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հոկտեմբերի 27-ից դասեր չենք քաղել. Աղվան Վարդանյան. Փաստինֆո

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական