Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքի  և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակման վտանգ կա. թուրքագետ

21/10/2023
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դժվար է միանշանակ պնդել, որ հոկտեմբերի 23-25-ն Ադրբեջանում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունները կարող են Հայաստանի վրա հարձակումով ավարտվել, սակայն այդ վտանգը միշտ գոյություն ունի։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ականատես եղանք, թե ինչպես թուրքերն ու ադրբեջանցիները համատեղ զորավարժություններ  անցկացրեցին, թուրքական զինտեխնիկան և բարձրաստիճան զինվորականները զորավարժությունների պատրվակով եկան և մնացին Ադրբեջանում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

«Թուրքական զինուժն ու զինտեխնիկան Ադրբեջանում այսօր էլ կան, ավելին՝ այժմ Ադրբեջան ավելի շատ թուրքական զենք կարող է բերվել, և այո՛, Սյունիքի  ու Վայոց Ձորի վրա հնարավոր հարձակման վտանգը կա։

Ո՞ւմ և ինչի՞ համար են արվում թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Ընդհանրապես, ամբողջ աշխարհում նման գործողությունները նպատակ են ունենում։ Տեսեք, եթե պատերազմ է սկսված լինում, երրորդ երկրների տարածքով զենք տեղափոխելը դժվարանում է։ Մինչդեռ զորավարժությունների նպատակով զենք-զինամթերքի տեղափոխմանը ոչ ոք չի խանգարում, և այդ զինտեխնիկայի գործադրմամբ մի քանի օր անց պատերազմ է սկսվում։ Սա շատ ընդունված պրակտիկա է, որին ականատես եղանք 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասաց Տիրան Լոքմագյոզյանը։

Թուրքագետի խոսքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգում հերթն այժմ Սյունիքինն է, և եթե հայաստանցիների մի մասը, որ մտածում է՝ Արցախը թշնամուն հանձնելով՝ կարող են հանգիստ ապրել, չի էլ պատկերացնում, որ հերթի մեջ Սյունիքն է։

«Մի ստվար զանգված կմտածի, որ Արցախի հոգսը թոթափել է և կսկսի ուրախանալ, բայց մինչև ուրախանա, թուրքերն ու ադրբեջանցիները կհասնեն Երևան։ Կմտնեն, կվերցնեն Սյունիքը։ Այստեղ միակ խանգարող տարրն Իրանն է, բայց Իրանն այսօր ինքը վտանգված է։ Գազայի խնդիրն իրականում ոչ թե պաղեստինցիների հետ է, այլ շատ արագ կարող է ընդլայնվել դեպի Իրան։

Եթե, սակայն, պատերազմն ընդլայնվի դեպի Իրան, Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերն ազատվելու են՝ Սյունիքի հետ իրենց ուզածն անելու։ Այս պահին «Զանգեզուրի միջանցքին» փաստացի դեմ է միայն Իրանը, բայց երբ այդ երկիրը իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանակներում կենաց-մահու խնդիր ունենա և զբաղված լինի իր հարցերով, թուրք-ադրբեջանական տանդեմի համար շատ հեշտ կլինի ներխուժել ՀՀ տարածք։

Բայց, կրկնում եմ, քանի դեռ Իրանն ուժեղ է, թուրքերի և ադրբեջանցիերի ծրագիրը չի իրականանա»,- ամփոփեց թուրքագետը։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններ։ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» անունը կրող զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։

Զորավարժությունները տեղի են ունենալու մի քանի ուղղություններով՝ այդ թվում Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլորը խաղաղություն են ուզում, բայց միայն ցանկությունը բավարար չէ.  մենք պետք է գործենք

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ռազմական ոլորտում սերտաճած է Թուրքիային, և Հայաստանի վրա  հարձակման վտանգը միշտ էլ առկա է. թուրքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ռազմական ոլորտում սերտաճած է Թուրքիային, և Հայաստանի վրա  հարձակման վտանգը միշտ էլ առկա է. թուրքագետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական