Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Բոլորը խաղաղություն են ուզում, բայց միայն ցանկությունը բավարար չէ.  մենք պետք է գործենք

Պետք է ձգտել արդար խաղաղության երկու կողմերի՝ Իսրայելի և Պաղեստինի համար. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պաղեստինա-իսրայելական հիմնախնդրին նվիրված միջազգային գագաթնաժողովում, որին մասնակցել են ավելի քան 30 պետություններ, մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ։

Նա նշել է, որ դրա համար բոլորը պետք է ջանքեր գործադրեն. «Եկել է այսպիսի աշխարհի ժամանակը»։

Ըստ Ֆիդանի՝ տարածաշրջանում լարվածությունը կարող է ազդել նաև միջազգային անվտանգության վրա։

«Գազա մարդասիրական օգնություն ուղարկելը կարող է խաղաղություն հաստատելու  հնարավորություն լինել: Բոլորը խաղաղություն են ուզում: Բայց միայն ցանկությունը բավարար չէ.  մենք պետք է գործենք»։