Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սիրելի ժողովուրդ, այսօր մենք կանգնած ենք ահռելի վտանգի առաջ…Բոլոր նրանք, ովքեր ընտրել են Նիկոլին ու այժմ ափսոսում են, պետք է դուրս գան փողոց». Նաիրա Մելիքյան

23/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա Արցախյան պատերազմում զոհված զինվոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ողջույն իմ սիրելի ժողովուրդ: Ես 44 օրյա պատերազմի հերոս նահատակ Հայկ Սարգսի Մելիքյանի մայրն եմ: Միայնակ մայր եմ, Հայկը իմ մինուճար զավակն էր: Հայկը հրետանավոր էր: Նա ընդամենը 19-ը տարեկան էր: Նա, իր մարտկոցի 20 զինծառայողների հետ, զոհվել է 2020թ. հոկտեմբերի 12-ին Հադրութում, Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված ու ծախված պատերազմում:

2020թ. հոկտեմբերի 12-ից իմ կյանքը դաադարել է: Ես ու իմ նմամ ծնողները հայտնվել ենք անվերջանալի դժոխքում՝ ցավը, ափսոսանքը, կարոտը, զայրույթը, մեր հայրենիքի շարունակական գահավիժումը մեր ամենօրյա մղձավանջն են: Ցավն ավելի է ուժգնանում այն գիտակցումից, որ մեր երեխաները ողջ կմնային ու այսօր մեր կողքին կլինեին, թե չլիներ Փաշինյան ազգադավն իր ոհմակով ու այն ամբողջ դավաճանությունը, որին մենք բոլորս ականատես եղանք և որի զոհը դառձան մեր երեխաները:

Օրեր առաջ այդ մարդասպանը, մեր ազգի դահիճը, ով մորթել է մեր զավակներին, մեր ոսկե գենոֆոնդը, ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ կարող էինք ունենալ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի: Այդ անամոթի ցինիզմն ու սադիզմըը սահմաններ չունեն: Նա կարծես թե հերթական անգամ չափում է մեր համբերության սահմանը, և իհարկե հակազդեցության չհանիդպելով շարունակում է իր ազգակործան ուղին:

Ավելին ասեմ, նա և իր ենիչերիների ոհմակը, ես նրանց ենիչերիներ եմ անվանում, վստահ եմ գիտեք թե ովքեր էին ենիչերիները, դրանք հույն, հայ և այլ ազգային փոքրամասնություններին պատկանող որբեր էին, ում թուրքերը հավաքագրում էին ու դարձնում ամենադաժան մարդասպաններ, ու ուղարկում մորթելու իրենց իսկ ազգերին. Ուրեմն, այդ ենիչերիները մեզ ամենօր ներշնչում են, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, որ բոլոր որոշումները մեր ազգի ճակատագրի վերաբերյալ արդեն իսկ կայացված են գերտերությունների կողմից, որ մենք անուժ ենք, ու չենք կարող որևէ կերպ դիմադրել, որ մենք մատղացու գառ ենք:

Սուտ է: Մենք ի հեճուկս աշխարհի հազարամյակներ անցել ենք հրով ու սրով, ու գոյատևել ենք: Այո, այդ մարդակերպ ճիվաղն ու իր թիմը ջանք չեն խնայել, որ ռեկորդայաին ժամանակահատվածում ոչնչացնեն այն ամենն ինչ մենք արյամբ ու քրտինքով ստեղծել էինք մեր անկախության 30 տարիների ընթացքում, դիմակայելով երկրաշարժին, շրջափակմանը, պատերազմին, մթին ու ցրտին: Լավ կամ վատ, մենք ունինք պետություն, հաղթանակած բանակ և արժանապատվություն:

Այսօր, այս ենիչերիների թեթև ձեռքով, մեր պետության հիմքերը խարխլված են ու մենք ամեն օր գահավիժում ենք անդունդի խորքերը, մեր բանակը գլխատված է, իսկ մեր արժանապատվությունը հավասարեցված է հողին:

Սիրելի ժողովուրդ, այսօր մենք կանգնած ենք ահռելի վտանգի առաջ: Շատերը դա դեռ չեն գիտակցում, շատերը գիտակցում են, բայց չգիտես ինչու չեն միանում մեզ:

Սիրելիներ, մենք հապաղելու ժամանակ այլևս չունենք: Եթե այս ազգադավին հաջողվի հանձնել Արցախը, ապա հաջորդը հանձնվելու է Սյունիքը, այնուհետև Գեղարքունիքը, Տավուշը, Երևանը…. Այս մարդասպանի ախորժակը արյան հոտից խիսր գրգռվել է, ու եթե մենք սրան չկանգնեցնենք, ապա նա և իր թրքամոլ, անհայրենիք ոհմակը, կյանքի է կոչելու իր հղացած սատանայական ծրագիրը՝ այն է հայաստանի թուրքականացումն ու հայ ազգի վերջնական ոչնչացումը:

Մեր զավակները զոհվեցին, որ ձերոնք ապրեն: Մի ուրացեք նրանց անմեղ արյան գինը, մի մոռացեք, որ Արցախի ու Հայաստանի սուրբ հողի ամեն մի միլիմետրը ներկված է նրանց արյամբ, մի մոռացեք, թե անկախության 30 տարիների ընթացքում, որքան արյուն ու քրտինք է թափվել այդ հողի համար:

Որեմն եկեք միասնական լինենք, եկեք դառնանք մեկ բռունցք, եկեք մեկ անգամ էլ հավատանք մեր ուժերին:

Բոլոր նրանք, ովքեր ընտրել են Նիկոլին ու այժմ ափսոսում են, պետք է դուրս գան փողոց: Սխալվելը մարդու համար է, բայց մարդու համար է նաև սխալներն ուղղելը: Եթե մարդը կանգ է առնում, նա դատապարտված է մահվան: Պետք է առաջ շարժվել, պետք է դիմադրել, պետք է դուս գալ այս խայտառակ իրավիճակից: Եթե անգամ դատապարտված ենք մահվան, ապա պետք է արժանապատիվ մեռնենք: Սրանք պարզապես խոսքեր չեն: ես առավել քան որևէ մեկը գիտեմ այս խոսքերի արժեքը:

Ուրեմն միացեք սիրելիներ, մի հապաղեք, դուրս եկեք պայքարի, որպեսզի միասին հեռացնենք այս ազգակործան հրեշին և իր թրքամոլ ոհմակին, մաքրենք մեր տունն ու լծվենք մեր երազած հայրենիքի կառուցմանը, ու վստահ եմ, որ իմ Հայկը, իր ընկերները, մեր բոլոր հերոսները, մեր անմեղ նահատակները մեզ երկնքից կաջակցեն: Շնորհակալություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի. Վարուժան Գեղամյան

Հաջորդ գրառումը

Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական