5-օրյա շրջագայության «հովանավորը» ՀՀ բյուջեն է
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը եւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչության ներուժի ներգրավման» բաժնի պետ Ամալյա Կարապետյանը Ժնեւ, այնուհետեւ Ցյուրիխ կմեկնեն։ Սինանյանն ու իր ղեկավարած գրասենյակի աշխատակիցը Շվեյցարիա կմեկնեն ՀՀ պետական բյուջեի հաշվին։
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սինանյանն ու Կարապետյանը մարտի 5-8-ը՝ Ժնեւում, 8-9-ը՝ Ցյուրիխում «Palexpo» միջազգային ցուցահանդես-կոնգրես կենտրոնում կազմակերպվող Գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կմասնակցեն հայկական տաղավարի բացմանը, որպեսզի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների եւ գործարար շրջանակների հետ հանդիպումներ ունենան եւ համագործակցության հետագա ուղիները քննարկեն:
Ս․Վ․