Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արեւիկ գյուղի ավելի քան 6․000 ք/մ հողը Պետգույքին կանցնի

Ի՞նչ շինարարություն է ընթանում այդտեղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացած համայնքի Արեւիկ բնակավայրի Վաղարշակ Ազատյան 2 հասցեում գտնվող՝ 0.6298 հեկտար մակերեսով հողատարածքը դուրս կգա համայնքի «բալանսից»։ Համայնքն այն նվիրում է Պետգույքի կոմիտեին։

Փաշինյանի կաբինետի որոշումից պարզ է դառնում, որ Արեւիկ գյուղում կառուցվող մանկապարտեզն ինչ-որ չափով կամ ամբողջությամբ զբաղեցնում է նաեւ վերոնշյալ տարածքը՝ ավելի քան 6 հազար ք/մ։

Ս․Վ․