Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձի մեջ կասկածվողը խոստովանել է՝հանձնարարությունը ստացել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից

Նեոնացիստական «Paragraph-88» խմբի ստեղծողը խոստովանել է, որ իրեն հրամայել են սպանել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և լրագրող Քսենյա Սոբչակին, իսկ տարածքի հետախուզության համար խմբի անդամներին վճարվել է 20 հազար ռուբլի։

«Ես ստեղծեել եմ «Պարագրաֆ-88» նացիստական խումբը: Ես կապ եմ հաստատեցի Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետ: Մեզ հանձնարարեցին սպանել Սիմոնյանին և Սոբչակին: Մենք հետախուզեցինք տարածքը, որի համար ստացանք 20 հազար ռուբլի», – հարցաքննության ժամանակ ասել է նա։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։

Սիմոնյանի ու Սոբչակի սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողը խոստովանել է, որ հանձնարարությունը ստացել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակցից։