Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Սիլ կոնցեռնի»-ից հերքել են Խաչատուր Սուքիասյանի և Նիկոլ Փաշինյանի թմրանյութերի և այլ հակաօրինանակ բիզնեսով զբաղվելու մասին լուրը

«Սիլ կոնցեռնի» խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է որոշ օգտատերերի կողմից տարածվող «լուրն» այն մասին, թե իբր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը թմրանյութերի և այլ հակաօրինանակ բիզնեսով են զբաղվում։

«Հիբրիդային պատերազմի շրջանակներում հերթական կեղծիքն է տարածվում։ Հայտնի շրջանակներն անցել են այլ մեթոդների: Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում, աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն:

Բրյուսովի և մանկավարժականի շենքերից պրծան, անցան ավելի հնչեղ ստերի:

Կոչ ենք անում պատկան մարմիններին պարզել սույն հրապարակման ծագման աղբյուրը և ակնհայտ կեղծիքը տարածողների շահագրգռվածությունը», – նշել է Մկրտչյանը։

https://vtforeignpolicy.com/2025/12/pashinyan-grzo-corruption-and-drug-trafficking-how-armenia-became-hostage-to-an-oligarch-criminal-and-a-corrupt-prime-minister/?fbclid=IwY2xjawOzSBRleHRuA2FlbQIxMABicmlkETEzcjlLckxQUnloM2Nxb0x4c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHsmR4QG2znb9jnLsePKte0vwxkEV5Ni42EIOkG5RNr4pCisF5XIlANdHqyao_aem_mJxgSpfZSPlANzOGBj2fcA