Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վրթանես քահանան պատմում է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին

Այս պահին հիվանդանոցում գտնվող Վրթանես քահանա Բաղալյանը պատմում է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին։ Իրոք, աներևակայելի մի բան՝ մոնղոլ թաթարական արշավանք։

Այս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Ինչպես գիտեք, ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան։ Նման վարքը խրախուսվում է։

Ինչպե՞ս առաջացան նմանները մեր մեջ։ Ակնհայտ է՝ տիրադավ սրբազանների վարքով և նրանց աջակցող, իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հռչակած Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ։

Առողջություն նվիրյալ քահանային։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան