Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Եռաբլուրում՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսների

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից;

Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: