Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սգում ենք Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

500 հազար հայ է բռնագաղթել Ադրբեջանից, որոնք դարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու էթնիկ զտումների զոհը։

Պիտակ: