Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սա ճնշումների քաղաքականություն է. Էրդողանը դատապարտել է Իսրայելին

Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է իսրայելական զինվորականների սադրանքները օկուպացված Արևելյան Երուսաղեմում։

«Ափսոսանք եմ  հայտնում,  որ Իսրայելի ոստիկանությունը ահաբեկչական գործողություններ է իրականացնում պաղեստինցի մահմեդականների դեմ։ Հասկանալի է, որ Իսրայելի վարչակազմի առաջացրած իսրայելական բռնությունների ալիքի հետևում, չնայած բոլոր նախազգուշացումներին, կանգնած է Իսրայելի ներքին քաղաքականությունը։ Սա ճնշումների քաղաքականություն է։ Մեր պաղեստինցի եղբայրներն ու քույրերը միայնակ չեն։ Ես դատապարտում եմ ստոր գործողությունները և կոչ եմ անում դադարեցնել հարձակումները։ Թուրքիան չի կարող լռել Ալ-Աքսա մզկիթի վրա այդպիսի հարձակման պարագայում։ Ալ-Աքսան մեր «կարմիր» գիծն է»։

Հիշեցնենք, որ այս նույն Էրդողանի հրամանով է Սիրիան պարբերաբար ռմբակոծությունների ենթարկվում։ Թուրք զինվորները դադար չառան անգամ այն դեպքում, երբ Սիրիայում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ։ Հենց երկրաշարժի գիշերը Թուրքիայից ռմբակոծվեցին աղետից տուժած տարածքները։ Ողջ մնացածները զոհվեցին թուրքական ռումբերից։