Սա ծրագրված ոչնչացում է այն ամենի, ինչը մեզ հայ է պահել 1700 տարի՝ նույնիսկ երբ պետություն չունեինք. Տեր Տիրատուր

Փաշինյանը իշխանության եկավ «սիրո ու համերաշխության» խոստումով, բայց առայժ տեսնում ենք միայն թշնամանք, պառակտում ու անկայունություն։
Նա չի հարձակվում հաստատությունների վրա ուղղակիորեն. նա մտածված կերպով ոչնչացնում է դրանց հոգին՝ հարվածելով մարդկանց, անհատներին ու վախեցնելով տվյալ օղակի այլ ներկայացուցիչներին։
Սա պատահական չէ։ Կրկնեմ, սա ծրագրված ոչնչացում է այն ամենի, ինչը մեզ հայ է պահել 1700 տարի՝ նույնիսկ երբ պետություն չունեինք։
Բայց չմոռանանք, որ գրված է. «Վայ նրանց, որ չարիք են խորհում իրենց մահճում… և կատարում են այն առավոտյան, որովհետև ձեռքներին ուժ կա» (Միքիա 2,1)։
Ինչպե՞ս թույլ տվեցինք, որ մեզ այսքան խորքային պառակտեն՝ մինչև որ եղբայրն ընդդեմ եղբոր կանգնի։
Տիրատուր քահանա Սարդարյան, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ
