Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող Դարյա Տրեպովան ձերբակալվել է: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սանկտ Պետերբուրգի Street Food Bar №1 սրճարանում, ապրիլի 2-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է:

Ըստ տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանիկի մեջ, որը միջոցառման մասնակիցներից մեկը նվիրել է Տատարսկուն։