Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սահմանազատման գործընթացն օրինական է. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դեռ պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ  պայմանավովածության հիմնական նպատակը նա է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում ստանան:

Նա վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է:  «Որևէ հակասություն չկա գործընթացում»,- հավելեց փոխվարչապետը:

Անդրադառնալով  Ռուսաստանի հետ հարաբերություններին` փոխվարչապետը նշեց, որ պետք է ջանքեր գործադրել հայ-ռուսական խնդիրները լուծելու համար։ 

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հավասարակշռենք և փորձենք վերացնել բոլոր խութերը», – ասել է ՀՀ փոխվարչապետը՝ ընդգծելով․ «Բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնց բացատրությունները մինչև վերջ տրված չեն լիարժեք: Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք հասկանալ բացատրությունները և ճիշտ որոշումներ կայացնել»։