Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացվում էին Ադրբեջանում. Շահրամանյան

27/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է  սկսկել Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի վրա»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Ինչ վերաբերում է պատերազմում պարտության մեղավորների մասին հարցին, Շահրամանյանն ասաց՝ Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, գործել է ԱԺ-ում համապատասխան հանձնոժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի զեկույց, ու համապատասխան եզրակացություններ կարվեն։

Հանձնաժողովի եզրակացությունն էլ կլինի հիմք, և ոչ միայն դա, մենք ունենք մեր կարծիքը, բայց  կան քրեական գործեր, որոնց մասին հայտարարվել է»,-ասաց Արցախի նախագահը։

Հայտնի է,որ իշխանությունները փորձում են Արցախի վերջնական հանձնումը «գցել Շահրամանյանի գրպանը»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե իրեն ընդդիմությունն է բերել իշխանության և որ հենց նա է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, Շահրամանյանն ասաց, որ շատ բան է խոսվում, մնում է այդ խոսքերը հիմնավորել:

Հարցին, որ Շահրամանյանին դարձնում են քավության նոխազ՝ Արխախի նախագահը պատասխանեց. «2023 թվականի սեպտեմբերին հայտնվել ենք շատ ծանր ու բարդ իրավիճակում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունները այն ժամանակ, երբ գրեթե Արցախից բոլորը հրաժարվել են, և մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից»:

Շահրամանյանն ընդգծեց՝ ստանձնել է այդ պարտավորությունը, հասկանալով իրավիճակի բարդությունը՝ չխուսափելով այն պատասխանատավությունից, որով պետք էր այդ ժամանակ վերցներ պետական պաշտոնը:

«Ես շատ լավ գիտակցում էի՝ ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը և ասացի՝ որոշումները կայացրել ենք ստեղծված իրավիճակից ելնելով:

Ոչ ոք չէր կարող կանխատեսել ելքն ինչպիսին է լինելու: Մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը: Մենք բանակցում էինք նաև ադրբեջանական կողմի հետ, որ պահպանենք իրավիճակը կայուն և սկսենք բանակցություններ Արցախի և Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի վերբերյալ, բայց Ադրբեջանի կողմից համապատասխան երաշխքիներ չենք ստացել, որ ժողովուդրը կարող է ապահով ապրել»,- շեշտեց նա:

Ինչպես հաջողվեց Սամվել Շահրամանյանին անցյալ տարի այս օրերին ուղղաթիռով Արցախից հասնել Հայաստան, իսկ ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին՝ ոչ։

«Չեմ կարող մեկնաբանել որոշումները, որ կայացվում էին Ադրբեջանում։ Այդ մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացվում էին Ադրբեջանում, չգիտեմ՝ ինչու իմ պահով ննման որոշում չի կայացվել»,- ասաց Շահրամանյանը։

Նախորդ գրառումը

Սահմանազատման գործընթացն օրինական է. Մհեր Գրիգորյան

Հաջորդ գրառումը

Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. դեսպանի գրառումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. դեսպանի գրառումը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական