Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլիի նկատմամբ. հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Խաբեիշվիլին մեղադրվում է անվտանգության ուժերին կաշառք տալու և կառավարությունը տապալելու կոչեր անելու մեջ։ Խաբեշվիլիի փաստաբանները դատարանին առաջարկել են տարբեր միջոցներ, այդ թվում՝ գրավի դիմաց ազատ արձակում, էլեկտրոնային թևնոց կրել և տնային կալանք։