Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան:
Այս մասին տեղեկանում ենք ռուսական խաղաղապահ առաքելության թելեգրամյան ալիքից։
ՀՀ-ից ԼՂ հասցված ալյուրն օգտագործվելու է հացի պատրաստման համար, որն էլ կբաշխվի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Azg.am-ի Հ․Գ․
15 տոննա ալյուրն ո՞ւմ համար են ռուս խաղաղապահները բերել Ստեփանակերտ, եթե ամբողջ արցախահայությունը բռնի արտագաղաթում է։ Ոչ ոք մեկ վայրկյան անգամ չի կարող մնալ ու ապրել ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ մտնելու դեպքում։
Որտե՞ղ էր այդ ալյուրը, երբ արցախցիները սովամահ էին լինում։
Իսկ միգուցե 15 տոննա ալյուրն ադրբեջանցիների՞ համար է։