Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանում զինվորական ծառայության մեջ գտնվող մեղադրյալներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի մեղադրյալները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից զորահավաքի կամ զինծառայության համար պայմանագիր կնքելու դեպքում. հայտնում է Կրեմլի կայքը։

Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել հանցագործության մեջ մեղադրվող և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին։