Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Ռուսաստանն այսօրվանից Եվրոպայի խորհրդի անդամ չէ

Ռուսաստանը 26 տարվա անդամակցությունից հետո մարտի 16-ից դադարել է Եվրոպայի խորհրդի անդամ լինել։

«Եվրախորհրդի նախարարների կոմիտեն արտահերթ նիստում ԵԽ կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված ընթացակարգի համատեքստում որոշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը այսօրվանից դադարում է Եվրոպայի Խորհրդի անդամ լինել»,- ասված է Խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին Պետդումայի փոխխոսնակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարել էր, որ Ռուսաստանին Եվրախորհրդից դուրս բերելու որոշումն ընդունվել է, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը փոխանցվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին։

ԵԽԽՎ անդամները նախկինում միաձայն կողմ էին արտահայտվել, որ Ռուսաստանը դուրս գա Եվրախորհրդից։

News.am