Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով շնորհավորել է հայ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվա առիթով։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ։
Անկեղծորեն շնորհավորում ենք ձեզ այսօր Հայաստանում նշվող Դիվանագետի օրվա առիթով։
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին եւ վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն ու նոր մասնագիտական արարումներ։
Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը եւ համոզված ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների եւ ժողովուրդների արմատական շահերին»,- նշված է Հայաստանում ՌԴ դեսպանության հայտարարությունում։