Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ՌԴ-ն օգոստոսի 1-ից կվերսկսի միջազգային չվերթները: Միաժամանակ հաշվի են առնվելու համաճարակաբանական իրավիճակը, հիվանդացության մակարդակը և փոխադարձության սկզբունքները, վարչապետն այսօր հայտարարել է կառավարության նիստում:
Նա ընդգծել է, որ օգոստոսի 1-ից չվերթները կիրականացվեն Մոսկվայի օդանավակայաններից, Մերձմոսկովյան շրջանից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: