Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը. Թադևոս Տոնոյան

24/07/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց լեզվի  գաղափարը, հայ գրականության գաղափարը 

ԿԳՄՍ նախարարությունում մշակվող հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծում կարդում ենք. «Հայոց լեզվի եւ գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր եւ գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է»: Այո՞… Մի՞թե… Ուրեմն՝ հայոց լեզու և գրականություն ուսումնասիրում ենք, որպեսզի նախ բանավոր և գրավոր խոսք կառուցել, տեքստ ստեղծել սովորեցնենք, այո՞… Նույնիսկ օտար լեզուն ու գրականությունը մարդիկ ուսումնասիրում են նախ այդ լեզուն կրող, այդ լեզվով գրականություն ստեղծած ժողովրդի ինքնությունը, արժեհամակարգն ու մշակույթը ճանաչելու համար, իսկ մեր լեզվի, մեր գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը, պարզվում է, բանավոր և գրավոր խոսք կառուցել ուտեքստ ստեղծել սովորեցնելն է: Իհարկե, մարդկանցմեծ մասը օտար լեզու սովորում է գործնական շփումների համար և վերջ: Բայց մենք հայերենը գիտենք ծնված օրից ևսովորական հաղորդակցությանմակարդակում հայոց լեզվով արտահայտվել անընդհա՛տ ենք սովորում տանը, փողոցում, ամենուր: Ուրեմն՝ չափորոշիչներն անհրաժեշտ են ավելի բարձր մակարդակում, օրինակ՝գիտական ներուժ ստեղծելու, ինքնության պահպանման խնդիրներ լուծելու, կրթությունը, մշակույթը զարգացնելու,մտավորականություն պատրաստելու համար:Բայց մայրենին պետական չափորոշիչներովհիմնականում բանավոր և գրավոր խոսք կառուցել, տեքստ գրել սովորեցնելու զուտ անձնային-գործնական նպատակին ծառայեցնելը նշանակում է ստորացնել այն ամենը, ինչը խարսխված է հայոց լեզվի վրա՝ և՛ ազգայինը, և՛ համամարդկայինը, և՛ ազգային մտածողությունը, և՛ ինքնությունն ու մշակութային ինքնատիպությունը:

Ու երբ նախագծում «հայ գրականության»փոխարեն գրում են «գրականություն», այդպիսով առաջին հերթին նախարարը, ապա նրա հրահանգներով ծրագիրը պատրաստողները մատնում են խնամքով թաքցրած ծաղրական վերաբերմունքը հայ գրականության նկատմամբ, արհամարհանքը այն բնազդական սիրո նկատմամբ, որով հայ մարդը սիրում է իր լեզուն, ու մեզ հասկացնում են, որ այդ ուսուցումն ինչ լեզվով լինի, իրենց համար միևնույն է, քանի որ միևնույն է, թե ում գրականությամբ  (հայի՞, թե՞ օտարի) կսովերեցնեն խոսք կառուցելն ու տեքստ ստեղծելը: Եվ տրամաբանական կլիներ, որ հայոց լեզվի փոխարեն էլ գրեին «լեզու»՝ այդ առարկայի մեջ ընդգրկելով  դպրոցներում և բուհերում ուսուցանվող ցանկացած լեզու՝ անգլերեն, չինարեն, հայերեն, ռուսերեն…

Չեմ կարծում, որ միամտաբար են այսքան նսեմացնում հայոցլեզուն ու հայ գրականությունը, դրանք ուսումնասիրելու նպատակը, հայոցլեզվի  գաղափարը,հայ գրականության գաղափարը: Ցավոք, այն քաղաքականությունը, որը ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է վարել բուհերում հայոց լեզվի,  հայ գրականության, հայոց պատմության դասավանդման հարցում  (ոչ մասնագիտական ֆակուլտետներում «պարտադիր» բաղադրիչը հանելը), մատնում է, որ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծում նման ձևակերպումները անմեղ վրիպակներ ու բացթողումներ չեն, այլ նույն այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն են՝ նպատակադրված կերպով ջնջելու մայրենի լեզվի բացարձակ խորհուրդը մեր ժողովրդի կյանքում, մոռանալ տալու, որ մեր լեզուն մեր խիղճն է (հետո միայն հաղորդակցության, տեքստ կառուցելու միջոցը), որ մեր լեզուն ամպրոպաշունչ գիշերներին մեր ճամփին բոցկլտացող լույսն է (հետո միայն հաղորդակցության, տեքստ կառուցելու միջոցը), որ մեր լեզուն անցյալին պարզված մեր լսափողն ու գալիքին ուղղված մեր խոսափողն է(հետո միայն հաղորդակցության, տեքստ կառուցելու միջոցը), որ մեր լեզուն ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ մեջ ամենաթանկն է: Նման հոգեբանությամբ կարելի է լինել ընդհանրապես և՛ Կ, և՛ Գ, և՛ Մ, և՛ Ս նախարար, բայց չի կարելի լինել մասնավորապես անկախ Հայաստանի Հանրապետության ո՛չ Կ, ո՛չ Գ, ո՛չ Մ, ո՛չ էլ խորհրդանշական Ս (…) նախարար:

Թադևոս Տոնոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԳՄՍ նախարարության պարզաբանում

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը շուտով կվերսկսի միջազգային չվերթները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը շուտով կվերսկսի միջազգային չվերթները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական