Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ռուսաստանը հացահատիկի մատակարարման նոր ուղիներ է մշակում․ 

Հացահատիկի սևծովյան նախաձեռնություն  գործունեության ընթացքում Ուկրաինայից ծովով արտահանվել է ավելի քան 30 մլն տոննա հացահատիկ։ Այս մասին հացահատիկի գործարքին Ռուսաստանի մասնակցության դադարեցման վերաբերյալ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայից ցամաքային ճանապարհով նույն քանակությամբ հացահատիկ է արտահանվել նույն ժամանակահատվածում։

Վերշինինը նշել է, որ Ռուսաստանն աշխատում է հացահատիկի մատակարարման նոր ուղիների վրա՝ հացահատիկի գործարքի դադարեցումից հետո։

Արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է, որ ռուսական գյուղմթերքի արտահանման նկատմամբ պատժամիջոցների վերացման մեխանիզմները չեն գործում, ուստի Ռուսաստանի արձագանքն օրինական և արդար է։