Հայաստանը թևակոխում է Չորրորդ Հանրապետության փուլը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, արը անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ այն ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Սա շատ էական ու կարևոր հանգրվան է, մենք կարող ենք արձանագրել, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը: Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որը ֆիքսված է նաև Կառավարության ծրագրի նախագծում:
Այդ մասին մասնավորապես խոսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յոթերորդ համաժողովում, որը ընդունել է համապատասխան հռչակագիր, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում Երրորդ հանրապետությունը Չորրորդ հանրապետությունից:
Երրորդ հանրապետությունը առաջին օրից հիմնադրվել է կոնֆլիկտի ու հակամարտության տրամաբանությամբ, իսկ Չորրորդը ձևավորվում է ու ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:
