Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ռուբիոն ժամանել է Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Թուրքիա։

Anadolu-ն հայտնում է, որ Ռուբիոն ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Թուրքիայում անցկացվող ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին։

 Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Իսկ Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունները։

Այսօր Ստամբուլում տեղի կունենան Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա և Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումները.հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։

Նշվում է, որ հանդիպումները նախատեսված են տեղական ժամանակով ժամը 10:45-ին և 12:30-ին։