Մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել պետությանը: Այս մասին Գյումրիում հայտարարել է Փաշինյանը:
«Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության Ռենջ Ռովեր է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլ, թե սրանով ժողովրդին են խաբում, ոչ: Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր ենք վերադարձնելու, Բրաբուս առ Բրաբուս, «Յաշիկ առ Յաշիկ»,- ասել է նա:
Անդրադառնալով Գյումրու արտահերթ ընտրություններին, նա նշել է, թե արտահերթ ընտրություններն այն պատճառով են, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո Գյումրու ավագանին չի ցանկացել թալանածը վերադարձնել պետությանը:
«Նրանք, ովքեր արդեն ներկայացվել են Գյումրու ընտրություններին մասնկացելու, նրանց մասնակցությունն ունի ընդամենը մեկ համատեքստ, նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքը պահպանելու վերջին կռվին ու ճակատամարտին»,- ասել է Փաշինյանը: