Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Եթե երկրում շարունակվի «թավշյա» իշխանության ադրբեջանահաճո և թրքամետ քաղաքականությունը, ապա այս ամենը սպասում է նաև մեզ. Արման Աբովյան

Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը գրում է. «Սիրիայում Ցեղասպանություն է։ Թրքամետ ուժերը Թուրքիայի ռազմական աջակցության ներքո զանգվածաբար ոչնչացնում են ալավիներին, քրիստոնյա արաբներին, դրուզներին և տեղացի հայերի մեջ արդեն կան սպանվածներ։

Ինչպես° է արձագանքում Եվրոպան։

Գերմանիան կոչ է անում ցեղասպանվող ազգային փոքրամասնություններին «լեզու գտնել» ցեղասպան թրքամետ «դեմոկրատ ուժերի» հետ։

Իսկ ԵՄ ն պաշտոնապես դատապարտում է …ուշադրություն…այն մարդկանց, ովքեր դիմադրում են ( կռիվ են տալիս) իրենց ոչնչացնող «դեմոկրատ ուժերի ներկայացուցիչների վայրենիներին»։

Հիմա հուսամ հասկացաք , թե քանի կոպեկ արժի «ժողովրդավար Եվրոպայի» մարդասիրությունը։

Հա մեկ էլ մի բան ասեմ, չկասկացեք, որ եթե երկրում շարունակվի «թավշյա» իշխանության ադրբեջանահաճո և թրքամետ քաղաքականությունը, ապա այս ամենը սպասում է նաև մեզ»։