Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռեգիոնում անխուսափելի է լինելու մեծ պատերազմը, ու այն կջնջի բազմաթիվ պայմանավորվածություններ

07/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ-ին պատվիրակվել է դուրս գալ ռուսական անվտանգային ազդեցության գոտուց ամեն գնով, և դա արվեց: Իհարկե մենք դեռ առերեսվելու ենք ռուսական արձագանքին՝ դրանից բխող հետևանքերով: Անդրադառնալով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին ՝ այդ մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Երկու օր առաջ գրել էի, որ «էս ….-ը ստորագրեց»: Շատերդ մտքում չէիք ուզում հավատալ, չնայած հասկանում էիք, որ օրերի հարց է: Մյուսներին ամենից շատ գիշերը էդ մտքից չքնելն էր «անհանգստացրել»)). ոչինչ 4 տարի ես չեմ քնել, մի գիշեր էլ դուք մի քնեք: Այսօր առավոտյան այդ նույն լուրը խիստ դիվանագիտորեն ձևակերպված պաշտոնապես հաստատվեց: Իմ խնդիրը առաջինը ասելը չէր, ես լրագրողական՝ առաջինը լինելու մոլագարությամբ չեմ տառապում, կամ ուշադրության կենտրոնում լինելը չէր, էդ տարիքում չեմ ու երբևէ չեմ էլ եղել. խնդիրը փաստն էր, որ հասանելի էր դարձել ու կապված էր մեր՝ առաջիկա մի քանի տասնամյակում գերի դառնալու հետ էր:
Ասեմ, որ պայմանագիրը ամեն գնով պետք է կնքվեր հոկտեմբերի 5-6-ից ոչ ուշ, քանի որ կար վերջնագիր. ի դեպ, դրա մասին շատ լավ տեղյակ էր նաև Լ.Տ-Պետրոսյանը ու հավանաբար ոչ միայն նա:

Տեղի ունեցող դիվանագիտական պրոցեսները, որոնք իրողություն դարձան Ժնևում, իրավիճակ ստեղծվեցին, որ Պրահայի հանդիպումը կայանա, ու սա նաև Էրդողանի հետ հանդիպի: Դրա համար էր Միրզոյան Արոն երեկոյան մի քանի անգամ զանգում Երևան ճշտելու պայմանագրի այս կամ այն կետի մասով իր ղեկավարի մոտեցումները, (այն պայմանագրի, որը, ըստ կողմերի, իբր դեռ չի մշակվել, կամ նախամշակվել է): Իսկ վերջում, տեղեկանալով, որ պայմանագրի այդ տեսքը, ինչ ստացել էին, իր ղեկավարի համար ընդունելի է, նաև հավաստիացում ստացավ, որ ստորագրելու են և դա փոխանցեց ամերիկյան կողմին ու Բայրամովին:

Պրահայում ամեն բան շատ տեսանելի էր, ինչպես է սա հրապարակային, եվրոպական քավորությամբ հանձնում երկիրը, իսկ գայլերը հրճվում էին: Իրականում ունենալով առաջնահերթ սեփական անվտանգության երաշխիքների խնդիր՝ սա ամեն բան տվեց, որ հիմա արդեն թուրքական հովանու ներքո լինի լիարժեք. չզարմանաք, եթե ՊՊԾ-ում օտարախոս մարդիկ հայտնվեն, եթե թուրքական հետախուզական կառույցները արդեն հրապարակայնորեն աշխատեն երկրում. ես, իհարկե մի քիչ առաջ եմ ընկնում, բայց հավատացեք իրական քաղաքականությունը քիչ աղերս է ունենում մեդիաների առաջ արվող շատ ու շատ ելույթների հետ:

Ինչևէ. ՀՀ-ին պատվիրակվել է դուրս գալ ռուսական անվտանգային ազդեցության գոտուց ամեն գնով, և դա արվեց: Իհարկե մենք դեռ առերեսվելու ենք ռուսական արձագանքին՝ դրանից բխող հետևանքերով. իսկ քարոզիչները ամեն բանում մեղադրելու են ռուսներին ու տևական քարոզչական արշավները նաև դրա նախապատրաստմանն էին ուղղված:

Հա, ի դեպ, կարծեմ այսօր Վ.Վ Պուտինի տարեդարձն է և սա պիտի գնա, եթե չի փոշմանել:

Եթե կարծում եք, սրանով ամեն բան ավարտվել է, կարծում եմ՝ ոչ. ավարտվեց առաջին արարը:

Ռեգիոնում անխուսափելի է լինելու մեծ պատերազմը, ու այն կջնջի բազմաթիվ հին ու նոր պայմանավորվածություններ ու կձևի ռեգիոնի քարտեզը:

Ու մի բան միշտ հիշեք 2018-ից հայ լինելը ու մնալը քաղաքական ընտրություն էր՝ արժանապատիվի ու անբարոյի միջև ընտրություն: Մեր մի մասը ճիշտ ընտրություն կատարեց.»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Հաջորդ գրառումը

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական