Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Ռայնիսի փողոց. 3 քաղաքացի փլատակների տակ է(տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող շենքի փլուզման մասին:

››«Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։

Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/333744731142464