Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Պուտինը ստորագրել է Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը: Այդ մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը` նշելով, որ Պուտինը դիմել է նաեւ Դաշնային ժողովին` Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունները ճանաչելու փաստաթղթերը վավերացնելու համար:

Նշվում է, որ Պուտինն ստորագրել է նաեւ այդ երկրների հետ համագործակցության պայմանագրերը:

«Անհապաղ վավերացնել հանրապետությունների հետ բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրերը: Իսկ նրանցից, ովքեր զավթել և պահում են իշխանությունը Կիևում, Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- հատարարել է Պուտինը։