Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Աշխարհին և մեր տարածաշրջանին սպասում են դրամատիկ և շրջադարձային իրադրձություններ․ Ղազինան

Մեկնարկեց նոր աշխարհակարգի ձևավորման ավարտական փուլը. Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը: Աjս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Աշխարհին և մեր տարածաշրջանին սպասում են դրամատիկ և շրջադարձային իրադրձություններ:

Պետություն և պետականություն կունենան միայն ընտրյալ ազգերն ու ժողովուրդները, որոնք կկանգնեն իրենց պետության թիկունքին, զորավիգ կլինեն ազգային ու պետական ինստիտուտներին, հետամուտ կլինեն Ազգային և պետական շահերի պաշտպանությանը:

Աշխարհի քաղաքական քարտեզի վրա կլինի՞ Հայաստան անունով պետություն, կախված է իմ, քո, Հայաստանում ապրող Հայերի ու Հայկական աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի կամքից ու վճռականությունից:

Աստված մեզ պահապան . . .»,- գրել է Ղազինյանը։