Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պուտինը Կիմ Չեն Ինին մեքենա է նվիրել

Նվերն «Aurus» է

Լուսանկարում Հյուսիսային Կորեայի առաջնորդն իջնում է Ռուսաստանի նախագահի նվիրած «Aurus» մեքենայից: Տեղեկությունը «ТАСС» լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինն անձամբ է ներկայացրել մեքենան եւ նվիրել Հյուսիսայի Կորեայի ղեկավարին՝ Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ։ Երկու երկրների ղեկավարները շրջել են «Aurus» լիմուզինով, Չեն Ինը չի թաքցրել, որ հիացած է մեքենայով: Պուտինն էլ որոշել է այն նվիրել գործընկերոջը:

Պեսկովը չի հստակեցրել, թե «Aurus»-ի ո՞ր մոդելն են նվիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդին։ Ենթադրաբար, դա կարող է լինել հենց այն լիմուզինը, որով առաջնորդները միասին շրջել են:

Վլադիմիր Պուտինի նվերը Հյուսիսային Կորեայում ընդունել են որպես առհավատչյա՝ երկու երկրների ղեկավարների միջեւ առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների:

Ս.Վ.