Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հայկական կողմը կրակ չի բացել, կրակ բացել է ադրբեջանական կողմը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր փետրվարի 24-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանային գոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Միաժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կոորդինատներում տեղակայված ադրբեջանական դիրքից կրակ է բացվել հայկական դիրքերի ուղղությամբ:

40 °05’31.68″ N

 45 ° 52’51.44″ E.