Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուտինը «կասկած չունի», որ Ռուսաստանը հաղթելու է

Ռուսաստանը կհաղթի ուկրաինական հակամարտությունում, քանի որ պաշտպանում է իր արժեքները, բազմազավակ ընտանիքների հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Զրույցի մասնակիցներից մեկն անդրադարձել է հատուկ ռազմական գործողության թեմային և վստահություն հայտնել դրա նպատակներին հասնելու առնչությամբ՝ «հաղթանակը միշտ մերը կլինի, մենք կհաղթենք» բառերով։

«Այդպես էլ լինի», – հաստատել է Պուտինը, որի խոսքով՝ «այդ հարցում կասկած չկա», քանի որ Ռուսաստանը պաշտպանում է իր տարածքը և իր բնակչությանը։