ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ծրագրում մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի՝ կայանալիք Գլխավոր ասամբլեային։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ նախագահը նման պլաններ չունի»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահն իսկապես չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։






