Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է կարողանանք հնարավորինս երկար ռուս զինվորին պահել Արցախում ու Սյունիքում

10/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում քաղաքական կարծիքները խիստ ծայրահեղական են’ անկախ նրանից, թե ինչ գիտեն մարդիկ աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող իրողությունների մասին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Նաիրի Հոխիկյանը:

«Մարդկանց գերակշիռ հատվածի համար կարևորը էմոցիան է’ առանց հաշվի առնելու պետական ու ազգային շահը կամ անվտանգությունը։ Օրինակ, եթե հիմա ռուսները մեր ականջին հաճելի բաներ չեն ասում, ապա ատում ենք նրանց, կամ եթե ԱՄՆ մի պաշտոնյա գալիս այստեղ կոկորդիլոսի արցունք է թափում, ապա միանգամից թուլանում ու դառնում ենք ամերիկամետ։

Իրականում Հայաստանը հիմա բզկտվում է, և հանցանք է լինել ռուսամետ, ամերիկամետ, թուրքամետ կամ այլամետ։ Հիմա մեզ համար անչափ կարևոր է հասկանալ աշխարհի ընթացքը։

Երբ որոշ մարդիկ ինձ մեղադրում են ռուսամետ լինելու համար, իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ կլինի այս փոքրիկ երկրի հետ, եթե մենք ուտենք արևմուտքի կորեկն ու պաշտոնապես երես թեքենք ռուսական կայսրությունից։ Ուկրաինայի օրինակը մեզ բավական չէ երևի։

Հայաստանի գազը, էլեկտրականությունը, երկաթուղին, հանքահումքային ռեսուրսները, բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ, ի վերջո, փող բերող խոպանչիները Ռուսաստանի ձեռքի տակ են։ Դուք գոնե հասկանում ե՞ք, թե ինչ է նշանակելու հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։

Նույնիսկ եթե հրաժարվենք, ոչ ԱՄՆ-ն, ոչ Մեծ Բրիտանիան այստեղ չեն գա, մենք նրանց հետաքրիր ենք այնքանով, քանի դեռ ռուսներն են այստեղ։ Ռուսները գնացին, արևմուտքը մեր բանալիները հանձնելու է իր տարածաշրջանային ոստիկան Թուրքիային։ Գոնե հասկանում ե՞ք, թե ինչ կլինի մեզ հետ Թուրքիայի պարագայում, երբ այդ երկիրը ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակ ունեցողն է, տարբեր հաշվարկներով մոտ 700 հազար զորք ունի։

Ես էլ եմ հասկանում, որ Ռուսաստանի համար մեծ գին չունենք, որ մեզ կարող է նաև զոհաբերել, բայց թե մենք ինչ դեր կունենանք նրա համար, կարևոր է, թե ինչպիսի գործընկեր կլինենք, ինչպես կբանակցենք, ինչպես կխոսենք այդ երկրի հետ։

Ես միշտ ասել եմ, որ ՀԱՊԿ-ն մեռելածին կառույց է, այն չի կարող մեզ համար անվտանգության ապահովում լինել, բայց դրանից դուրս գալը մեզ համար խիստ վտանգավոր է, իսկ հիմա եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնենք, Ուկրաինայի ճակատագիրը կգա Հայաստան։

Դա՞ եք ուզում։

Մարդիկ, որոնք ԱՄՆ փողերով սնվող քարոզչության տակ հիմա գոռում են, թե քշենք ռուսներին այստեղից, վաղը առաջինն են փախչելու, երբ ռուսները հայտարարեն, թե սապոգի ուժով Հայաստանում կարգուկանոն են հաստատելու։ Ուզում եք, որ ռուսական տանկերը մտնեն Երևա՞ն։

Ու այդ ժամանակ ռուսները հաստատ Արցախը կհանձնեն Ադրբեջանին, քանի որ չեն ունենա դաշնակից Հայաստան։

Հիմա մեզ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և անընդհատ խոսել այդ երկրի իշխանությունների հետ, հաճախ քննադատել, ցույց տալ, որ մենք դժգոհ ենք, պահանջել, բայց ոչ թշնամանալ։ Հիմա մենք պետք է կարողանանք հնարավորինս երկար ռուս զինվորին պահել Արցախում ու Սյունիքում, մինչև մի քիչ ինքներս ուշքի գանք, ազգային իշխանություն ունենանք, ազգային ռազմավարություն ձևավորենք, ինքներս մեզ վերագտնենք»,- գրել է Հոխիկյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կապանում հյուպատոսության բացումը կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը

Հաջորդ գրառումը

Կիևում պայթյուններ են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կիևում պայթյուններ են

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական