Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է երեխաների աչքից հեռու արվեր. Նելլի Դուրյանը` երևանյան դպրոցում կատարվածի մասին

10/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցածը պետք է երեխաների աչքից հեռու լիներ, քանի որ պետք է նկատի ունենալ երեխայի լավագույն շահը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Այդ ժամանակ աշակերտները (9-րդ դասարանցիներ. խմբ.) վախեցած զանգել են ծնողներին, խնդրել, որ գան դպրոց, քանի որ իրենց աչքի առաջ ԱԱԾ–ականները գետնին են տապալել ֆիզիկայի ուսուցչին ու տարել։ Ըստ տեղեկությունների` նրան կասկածում են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։

«Բերման ենթարկելու շատ տարբեր ձևեր կան. կարող էին դպրոցից տուն գնալու ճանապարհին նրան ձերբակալել, տնից տանել և այլն։ Ցանկալի է, որ նման գործողությունները դպրոցում չլինեն, ու եթե մի բան պետք է կատարվի երեխաների աչքի առջև, ապա անհրաժեշտ է նախօրոք գնահատել, հետո գործողություն իրականացնել։ Խոսքը տեռորիստական ակտի մասին չէր։ Պետք է ոստիկանության անչափահասների հետ աշխատող տեսուչը մտներ դպրոց, տնօրենի մոտ հրավիրեր ու միասին դուրս գային դպրոցից, հետո էլ թեկուզ ԱԱԾ մեքենայով տեղափոխեին նրան»,– ասաց Դուրյանը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե տղամարդն անառակաբարո գործողություններ է արել, գնդապետը հիշեց, որ տարիներ առաջ նմանատիպ դեպք եղել մեկ այլ ուսուցչի մասնակցությամբ, և նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Նրա խոսքով` նմանատիպ դեպքերը հնարավոր է ժամանակին հայտնաբերել և կանխել ծնողների հետ աշխատանքների միջոցով, դպրոցներում` աշակերտների։ Անհրաժեշտ է նաև այնպես անել, որպեսզի մանկավարժական կոլեկտիվի, ոստիկան–աշակերտ, ծնող–երեխա հարաբերությունները բարենպաստ լինեն։

«Դպրոցներում որևէ մանկավարժի աշխատանքի ընդունելիս պետք է բավական լուրջ մոտեցում ցուցաբերվի։ Եթե այդ տարածվող լուրը հաստատվեց, ապա ոլորտում խնդիր կա, և մենք այստեղ անելիք ունենք ճիշտ կադրային քաղաքականություն վարելու մասով։

Դպրոցում պետք է հոգեբաններ աշխատեն, ծնողներն էլ, եթե խնդիր նկատեն իրենց երեխայի մոտ, ապա հանգիստ դիմեն տվյալ մասնագետներին։ Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա դպրոց պետք է մտնեն այն ծառայողները, որոնք վերապատրաստված են, գիտեն, թե ինչպես է պետք խոսել երեխաների հետ, թեկուզ ուղղակի զրուցելու համար»,– ասաց Դուրյանը։

Նա հակված է մտածելու, որ ԱԱԾ–ականների ներխուժումը նախապես ոչ ճիշտ գնահատման հետևանք է։ Դուրյանը նմանատիպ գործողությունների հետևում ցուցադրական որևէ արարք չի տեսնում, բայց նշում է, որ արդյունքում երեխաները կարող են այնպիսի սթրես ապրել, որ գիշերը չկարողանան քնել կամ վախենան որոշ ժամանակ դպրոց մտնել։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։

Ըստ տեղեկությունների` ԱԱԾ աշխատակիցները ՔԿ են տեղափոխել ֆիզիկայի ուսուցիչ Ծատուրյանին։

ԿԳՄՍ նախարարությունը թիվ 20 դպրոցում տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է համապատասխան մարմիններին, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում էլ ուսումնասիրություն է սկսվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկախության հռչակագիրը մեզ տվել է Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները և ոչ մի կառույց, նույնիսկ ՍԴ-ն, չի կարող այն մեզանից «խլել». Արամ Վարդևանյան

Հաջորդ գրառումը

Բաքվի պահանջը նույնն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը. «Գնդակը Հայաստանի դաշտում է»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025
Նորություններ

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025
Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի պահանջը նույնն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը. «Գնդակը Հայաստանի դաշտում է»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական