Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկախության հռչակագիրը մեզ տվել է Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները և ոչ մի կառույց, նույնիսկ ՍԴ-ն, չի կարող այն մեզանից «խլել». Արամ Վարդևանյան

10/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միշտ համոզմունք եմ ունեցել, որ Սահմանադրական դատարանի ստեղծումը ոչ միայն անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության պետական իրավական համակարգի կայացման տեսանկյունից, այլ միշտ հանդիսանալու արհավիրքներից, քաղաքական հակադիր գործընթացներից, նույնիսկ «երկրաշարժերից» պաշտպանող մեխանիզմ: Այս մասին գրում է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրական դատարանը 1996 թվականի փետրվարի 5-ից ձևավորվել էր հենց այդ սկզբունքների հիման վրա: Շատերը Սահմանադրական դատարանի մասին կարծիք էին ձևավաորել ընտրական գործընթացների արդյունքներով ընդունած որոշումներով առանց դրանք կարդալու, ոմանք բացահայտել էին Սահմանադրական դատարանին մի շարք այլ գործերով:

Վերջերս Սահմանադրական դատարանը պարզապես հրաժարվել է սահմանադրական արդարադատության փիլիսոփայությունից, էությունից, կամ «ինքնաբացարկ» է հայտնել իր առաքելությունից: Դա ակնհայտ է բոլորի համար, դա այլևս անվիճելի վիճակագրական փաստ է: Վերջնական արդյունքը եղավ ՍԴՈ-1749 որոշումը, կամ Անկախության հռչակագրի մասին որոշումը, կամ «Հռչակագիրը խժռելու» մասին որոշումը:

Կարճ պատասխանը հետևյալն է. Անկախության հռչակագիրը սովորական նորմատիվ իրավական փաստաթուղթ չէ, այն հավերժական փաստաթուղթ է, վեր կանգնած բոլոր նորմատիվային փաստաթղթերից: Անկախության հռչակագրին կարելի է վերագրել «Ծնողի» տիտղոսը, բայց այն հանդես է գալիս «Զավակի» համար ճանապարհ հարթողի, ուղենիշ տվողի դիրքերից և ոչ երբեք «խժռողի», և աբսուրդ է նման պնդում կատարելը և «հերոսաբար» այն հերքելու լուծումներ գտնելը:

Անկախության հռչակագիրը մեզ տվել է Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները և ոչ մի կառույց, նույնիսկ Սահմանադրական դատարանը չի կարող այն մեզանից «խլել», կամ նման դիրքորոշումներ պարտադրել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է անցնել Սահմանադրությունից դեպի Սահմանադրականություն և վերջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգը

Հաջորդ գրառումը

Պետք է երեխաների աչքից հեռու արվեր. Նելլի Դուրյանը` երևանյան դպրոցում կատարվածի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պետք է երեխաների աչքից հեռու արվեր. Նելլի Դուրյանը` երևանյան դպրոցում կատարվածի մասին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական