Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պետական գույքը աճուրդի է դրվում

Դասական աճուրդով կօտարվի Երևանի Վ. Վաղարշյան փողոց, 24/22 հասցեում գտնվող 2715.7 քառ. մետր մակերեսով հասարակական շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.15098 հեկտար մակերեսով հողամասից բաժնեմաս հանդիսացող հողամասը։ որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում։

Նշենք, որ վերոնշյալ պետական գույքը ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն է հանդիսանում։

 2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  571 328 000 ՀՀ դրամ, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 88 619 218 դրամ։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի կադաստրային արժեքի չափը 619 782 032 ՀՀ դրամ։