Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պենտագոնի բյուջեից ևս 600 միլիոն դոլար դուրս կգրվի Ուկրաինային զինելու համար

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայիn 600 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու մասին։  

Այս նախաձեռնությունը ենթադրում է, որ զենք արտադրող ընկերություններին պետք է պատվերներ տրվեն Ուկրաինային ռազմամթերք տրամադրելու համար։ Դեռ պետք է տենդերներ հայտարարվեն. պատվերների կատարումը երկար ժամանակ կպահանջի։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում են  կատեգորիաները՝ ինչ է պատվիրվելու Ուկրաինայի համար Պենտագոնի բյուջեից.

1 Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի պահպանման և ինտեգրման սարքավորումներ

2 Լրացուցիչ զինամթերք HIMARS-ի համար

3 105 մմ պարկուճներ

4 Ռադիոէլեկտրոնային սարքեր

5 Ականազերծման միջոցներ